Գագիկ Գրիգորի Ստամբոլցյան

Կրթություն

1974-1980 թթ․- Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական գործ։
1981թ․- Ինտերնատուրա ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ Երևանի N1 շտապ օգնության հիվանդանոցում:
1984-1986 թթ․- Միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրա Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղում:

Մասնագիտական գործունեություն
2013թ․- կազմակերպել և ղեկավարել է «Պլաստիկ վիրաբուժության տեխնոլոգիական ինովացիաների 4-րդ միջազգային կոնգրեսը»։
2012թ․-առ այսօր «Ավանգարդ Մեդ» ԲԿ հիմնադիր և ղեկավար:
2003-2012 թթ. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, տնօրեն, պլաստիկ վիրաբույժ:
2003թ․- ՀՀ ԱԺ պատգամավոր, բնապահպանության, առողջապահության, սոցիալական հարցերով մշտական հանձնաժողոցի նախագահի տեղակալ:
2000-2003 թթ․ «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ, տնօրեն, պլաստիկ վիրաբույժ:
1998-2000 թթ․ ՀՀ ԱՆ «Վերականգնողական վիրաբուժության կենտրոն», տնօրեն:
1997-1998 թթ․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
1994 – 1997 թթ․ «Էրեբունի» ԲԿ , Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար:
1991-1994 թթ․ Միքաելյան անվ․ վիրաբուժության ինստիտուտ, Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար:
1992թ․ – Համահայկական բարեգործական միության հովանավորությամբ հիմնադրել է Հայաստանում պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության առաջին կենտրոնը:
1986-1991 թթ․ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղ, միկրովիրաբույժ:
1981-1984 թթ․ Բժիշկ Երևանի շտապ օգնության կայանում:

Վերապատրաստումներ
1995թ․- ԱՄՆ, Իլինոիսի համալսրան, վերապատրաստման եռամսյա կուրս։
1990– 1991թթ. ԱՄՆ, Յեյլ Համալսարան, Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրբուժության ամբիոն, հետդիպլոմային ռեզիդենտուրա։

Գիտական աշխատանքներ
52 գիտական հոդվածների և թեզերի հեղինակ տարբեր ռուսական, հայկական և ամերիկյան ամսագրերում։

Անդամակցություններ
Հայաստանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբույժների ասոցիացիա (AAPRAS)։
Եվրոպայի պլաստիկ ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբույժների միություն (ESPRAS)։
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիա (IPRAS)։
Պլաստիկ ռեգեներատիվ վիրաբուժության միջազգային միություն (ISPRES)։
Պլաստիկ էսթետիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիա (EAES)։
Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1999)։

Պարգևատրումներ
ԵրՊԲՀ ոսկե մեդալ,
Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ։
Ամուսնական կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երկու որդի։


Արմենուհի Ֆրունզեի Խառատյան

Կրթություն

1978-1984 թթ․ – Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական գործ:
1984–1985 թթ. – Ինտերնատուրա N3 Կլինիկական հիվանդանոց, թերապիա:

Մասնագիտական գործունեություն
2012թ․ առ այսօր – «Ավանգարդ Մեդ» ԲԿ, անեսթեզիոլոգիա/ռեանիմատոլոգիայի բաժանմունքի վարիչ:
2004–2012 թթ. – «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, փոխտնօրեն բուժական գծով, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
2005թ.- «Մարզային բժիշկների վերապատրաստում», ծրագիր, անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ, դասախոս:
1994-2004 թթ. – «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ, փոխտնօրեն բուժական գծով, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
1991-1994 թթ. – Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
1985–1990 թթ. – N3 Կլինիկական հիվանդանոց, բժիշկ-ռեանիմատոլոգ:

Վերապատրաստումներ

2001թ. – Ավստրիա, Զալցբուրգ-Կորնելլ, անեսթեզիոլոգիայի սեմինար, վերապատրաստում:
1998թ. – Նիդերլանդներ, «Հասարակական առողջապահության դպրոց» առողջապահության կազմակերպման վերապատրաստում։
1997թ. – Մեծ Բրիտանիա, Բրսվուդ, «Բժշկական դիլեմաներ» առողջապահության կազմակերպման վերապատրաստում։
1990-1991թթ. – ԱՄՆ, Յեյլ համալսարան, անեսթեզիոլոգիայի հետդիպլոմային ռեզիդենտուրա։
1987թ․ – ԵրՊԲՀ, Բժիշկների վերապատրասում, անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ։

Անդամակցություններ
1994թ.-առ այսօր ԱՄՆ Շնչուղիների կառավարման ասոցիացիայի, անդամ։
2010թ.- առ այսօր «Անեսթեզիոլոգների Եվրոպական ասոցիացիայի» անդամ։


Հովհաննես Գագիկի Ստամբոլցյան

Կրթություն

1998-2004 թթ․ Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական գործ։
2004-2008 թթ․ Ավդալբեկյանի անվ․ Առողջապահության ազգային ինստիտուտ` կլինիկական օրդինատուրա պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ։

Մասնագիտական գործունեություն
2012թ․- առ այսօր «Ավանգարդ Մեդ» ԲԿ՝ տնօրեն, պլաստիկ վիրաբույժ։
2008-2012 թթ․Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ՝ պլաստիկ վիրաբույժ։

Մասնագիտական գործունեություն
– Քթի պլաստիկ վիրահատություն (Ռինոպլաստիկա)
– Քթի միջնապատի դեֆորմացիաների շտկում (Սեպտոպլաստիկա)
– Ականջախեցիների դեֆորմացիաների շտկում (Օտոպլաստիկա)
– Լիպոսաքցիա
– Լիպոֆիլինգ
– Կոպերի պլաստիկ վիրահատություն (Բլեֆարոպլաստիկա)
– Կրծքագեղձերի ձգում, մեծացում, փոքրացում (Մամոպլաստիկա)
– Բազուկների, ազդրերի պլաստիկ վիրահատություն
– Դեմքի մաշկի ձգում (Face lifting)
– Պարանոցի մաշկի ձգում
– Կրծքագեղձերի մեծացում սեփական ճարպային հյուսվածքով։

Անդամակցություններ
Հայաստանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբույժների ասոցիացիա (AAPRAS)։
Եվրոպայի պլաստիկ ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբույժների միություն (ESPRAS)։
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիա (IPRAS)։
Պլաստիկ ռեգեներատիվ վիրաբուժության միջազգային միություն (ISPRES)։
Պլաստիկ էսթետիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիա (EAES)։
Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1999)։

Ամուսնական կարգավիճակ
Ամուսնացած է, ունի մեկ որդի


adminԱնձնակազմ