Գործընկեր մասնագետներ

ՍԹԻՎԵՆ ԱՐԻՅԱՆ

Վիրաբուժության, պլաստիկ վիրաբուժության և օտոլարինգոլոգիայի պրոֆեսոր Յեյլի համալսարանի բժշկական բաժնում։ 1979թ․-ից մինչև 1991թ․-ը եղել է Յեյլի համալսարանի պլաստիկ վիրաբուժության բաժնի ղեկավարը, պրոֆեսոր։

Նա հայտնի է պարանոցի և գլխի ռեկոնստրուկցիայի համար կիրառվող բազմաթիվ լաթերի ստեղծման և զարգացման համար, մասնավորապես մեծ կրծքամկանի լաթի, որը գլխի և պարանոցի ռեկոնստրուկցիայի համար աշխարհում անեահաճախ կիրառվող լաթն է:

Արիյանն ավարտել է Նյու Յորքի բժշկական քոլեջը, ապա ընդհանուր և պլաստիկ վիրաբուժության փորձառություն անցել Յեյլի համալսարանում և ստացել Ամերիկյան վիրաբույժների և Ամերիկյան պլաստիկ վիրաբույժների միությունների հավաստագրերը։ 1976թ․-ին աշխատանքի է անցել է Յեյլի համալսարանի բժշկության ֆակուլտետում և 3 տարի անց դարձել դրա ղեկավարը։

Բժիշկ Արիյանը ավելի քան 300 գիտական հոդվածի, 4 գրքի հեղինակ է, մի շարք մրցանակների դափնեկիր։ Նրա գիտական ուսումնասիրությունները ներկայում դարձել են պլաստիկ վիրաբուժության առօրյան։

 

ՄԱՐԿ ԿՈՆՍՏԱՆՏՅԱՆ

Բժիշկ, պլաստիկ վիրաբույժ։ Վիրաբուժական կրթությունն ու նախնական փորձառությունն անցել է Կոլումբիայի, Դարթմութի, Բոսթոնի և Վիրջինիայի համալսարաններում։ 1979-ին սերնդեսերունդ բժշկությունը ժառանգություն ստացած հայազգի վիրաբույժը ստացել է պլաստիկ վիրաբույժների ամերիկյան բարձրագույն մարմնի հավաստագիրը։

Գործընկերների պնդմամբ Կոնստանտյանի մոտեցումներն ու մեթոդները պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ոլորտում հեղափոխական են եղել 70-ականների համար, մասնավորապես, ներկայում ռինոպլաստիկայի (քթի վիրահատություն) մեթոդները հիմնված են հենց նրա գաղափարների վրա։

Մարկ Կոնստանտյանը Նոր Անգլիայի պլաստիկ և վերականգնողական վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է։ Նա իր գործունեության ընթացքում նա ունեցել է ավելի քան 11հզ․ պացիենտ։ Նա գրեթե 100 հոդվածների և գիտական աշխատությունների հեղինակ կամ համահեղինակ է, ստացել է մի շարք կարևոր մրցանակներ։

 

ՌՈւԲԵՆ ՕԴԵՆԻՆՈ

Պլաստիկ վիրաբույժ, Միլանի համալսարանի պլաստիկ վիրաբուժության պրոֆեսոր, Պլաստիկ Վիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի նախագահ։ Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի անդամ է, Եվրոպայի դիմածնոտային վիրաբուժության ակադեմիայի, Եգիպտոսի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության միության անդամ է։

Բազմաթիվ վիրահատություններ է անցկացրել Եվրոպայում և ԱՄՆ-ում, ունեցել է տասնյակ գիտական ելույթներ, զեկույցներ։ Մի շարք գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։

 

ՌԻԿԱՐԴՈ ՌՈԴՐԻԳԵՍ

Բժիշկ, պլաստիկ վիրաբույժ, ցողունային բջիջների և թերապևտիկ օգտագործման ոլորտում առաջատար փորձագետներից մեկը: Greater Baltimore Medical Center հիվանդանոցում պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ և ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի (ԱՄՆ) պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ:

Քոլգեյթի և Վիսքոնսինի համալսարանների շրջանավարտ է, իսկ փորձառություն ստացել է Թուլեյնի համալսարանում։ 1991թ․-ին Ռիկարդո Ռոդրիգեսը սկսել է իր անձնական պրակտիկան․ մեկ տարի անց նշանակվել է Greater Baltimore Medical Center վերքերի բուժման կլինիկայի համատնօրեն, իսկ 2001թ-ին նշանակվել է Greater Baltimore Medical Center հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության տնօրեն:

Իր ուղիղ գործունեությանը զուգահեռ Ռոդրիգեսը Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայում մի քանի հանձնաժողովների անդամ է: 2004թ.- ին ստացել է հեղինակավոր մրցանակ «Լավագույն արժանիքների» համար:

2007 թ. Ռիկարդո Ռոդրիգեսը ստեղծել է իր սեփական վիրաբուժական կենտրոնը:

2009 թ.-ից նա առանձնահատուկ շատ ժամանակ է սկսում տրամադրել ցողունային բջիջների կիրառմամբ թերապիայի զարգացմանը: Նա ICMS-ի  (International Cell Medicine Society ) նախագահ եւ Արյան բանկի ամերիկյան ասոցիացիայի հետ միասին զբաղվում է թերապևտիկ կլինիկաների հավատարմագրման համար չափորոշիչների մշակմամբ:

 

ՌԱՄՈՆ ԼՈՒԼԼ

Բժիշկ, գիտությունների թեկնածու,  STEM Center-ի տնօրեն, Մայորկա (Իսպանիա): Մադրիդում MD Anderson Intl ուռուցքաբանական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ: Ստացել է գիտությունների թեկնածուի կոչում իմունոլոգիայի ոլորտում Կալիֆորնիայի Իրվայնի (ԱՄՆ), Պիտսբուրգի և Նավարրայի համալսարաններում (Իսպանիա), որոնցից Իրվայնի համալսարանում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։

Ռամոն Լուլլը հետևում է իր երազանքին՝ գտնել և մարդկանց տրամադրել բուժման ամենաթեթև տարբերակները:  

Ներկայում Ռամոն Լուլլը STEM Center կենտրոնի տնօրենն է (Մայորկա, Իսպանիա), որտեղ ղեկավարում է բջջային կենսաբանությունը եւ իմունոլոգիան թերապևտիկ դիսցիպլինաների փոխակերպման ոլորտում աշխատող առաջատար թիմը:

adminԳործընկեր մասնագետներ