Մեր մասին

«Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնը հիմնվել է 2012 թ․-ին, անվանի պլաստիկ վիրաբույժ Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանի կողմից: Կենտրոնը հանդիսանում է դեռևս 1992թ․-ին Հայաստանում հիմնադրված PRSC (Plastic Reconstructive Surgery Center-ի) «իրավահաջորդը»: PRSC -ն Երևանում հիմնվել էր ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի պլաստիկ վիրաբուժության ղեկավար Ստեֆըն Արիյանի գործուն մասնակցությամբ:

Ավանգարդ կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, վիրահատարանները և հետվիրահատական սենյակը կահավորված են ժամանակակից լավագույն սարքավորումներով, կիրառվում են լավագույն նյութեր ու գործիքներ: Դրանք պարբերաբար նորացվում և թարմացվում են։ Կլինիկայում գործում է երկու վիրահատարան, հետվիրահատական սենյակ, հարմարավետ հիվանդասենյակներ։

Կլինիկայի աշխատանքային գործընթացում ընդգրկված են լավագույն մասնագետներ, որոնց զգալի մասը կրթություն է ստացել ԱՄՆ-ի Յեյլի համալսարանում, ապա վերապատրաստվել եվրոպական մի շարք առաջատար բժշկական կենտրոններում։ Սա նշանակում է, որ հաճախորդների բուժումը կազմակերպվում է ներկայում աշխարհի առաջատար կենտրոններում ընդունված բժշկական չափանիշներով:

«Ավանգարդ» ԲԿ-ի և արտասահմանյան առաջատար կլինիկաների համագործակցության շրջանակներում իրականացվում են մասնագետների պարբերական փոխադարձ այցելություններ, ինչը հնարավոր է դարձնում հիվանդների զննումը և բուժումը նաև արտասահմանյան մասնագետների կողմից։ Կենտրոնի գործընկերների թվում են Յեյլի համալսարանի պլաստիկ վիրաբուժության բաժինը, Իսպանիայի Stem Center S.L.U. գիտական կենտրոնը, Բալտիմոր քաղաքի Պլաստիկ վիրաբուժության կլինիկան և այլն։

adminՄեր մասին