Կրիոսաունա

Ավանգարդ բժշկական կենտրոնում 2016թ․-ի ապրիլին ներդրվել է Հայաստանում եզակի՝ կրիոսաունայի ծառայությունը:

Կրիոսաունան կրիոթերապիայի մեթոդներից է:

Այն արտաքինից նման է ուղղահայաց սոլյարիի, լի է հեղուկ ազոտով: Խցիկում, որտեղ ջերմաստիճանը -130°С մինչև -140°С  է, մարդը կարող է մնալ 3 րոպեից ոչ ավել: Աերոկրիոթերապիայի ժամանակ մարդու մաշկը (մարմնի՝ պարանոցից ներքև հատվածը) սառեցվում է օդի չոր հոսքի և ազոտի խառնուրդով՝ առանց մարմնի գերսառեցման:

Ցուցումները

Կրիոսաունան ունի օրգանիզմն ակտիվացնող ազդեցություն, խթանում է իմունային և էնդոկրին համակարգերի աշխատանքը, ունի ցավազրկող, հակաբորբոքային, հակաայտուցային, հակաջղաձգային հատկություն, նպաստում է արյան շրջանառության բարելավմանը: Գործողության արդյունքում,  էնդոկրին և իմունային համակարգերի կարգավորիչ ակտիվացման շնորհիվ, օրգանիզմում սկսում է վերականգնողական ինքնուրույն պրոցես:

Անցնելով կրիոսաունայի համալիր բուժման կուրսերը` գերազանց արդյունքի կարելի է հասնել նևրոզի, դեպրեսիայի, փսորիազի, արթրիտի (հոդաբորբ), սեքսուալ խանգարումների (կանաց և տղամարդկանց) և մի շարք այլ հիվանդությունների դեպքում:

Կրիոթերապիան համարվում է նաև արյան մակերեսային հոսքի բարելավման լավագույն միջոց, ինչը նշանակում է, որ այն բարելավում է մաշկի վիճակը և նպաստում երիտասարդացմանը: Կարճատև գերսառեցումից հետո ակտիվանում է նյութափոխանակությունը, որը կարող է հանգեցնել քաշի նվազման:

Գործողությունը

Հիվանդը մտնում է կրիոխցիկ (կրիոսաունա), որտեղ ներմուծվում է ազոտի և օդի չոր և սառը խառնուրդ և 15 վայրկյան անց կրիոխցիկում օդի ջերմաստիճանը հասնում է – 130С մինչև -140°С մակարդակի: Պետք է նշել, որ այդ խառնուրդով սառը օդը զգալիորեն տարբերվում է ջրային սառույցից հետևաբար չի առաջացնում տհաճության զգացում, այլ` հակառակը:

Կրիոթերապիան օգտակար է միայն այն դեպքում, երբ մարդու մաշկի արտաքին շերտից մինչև 17մմ խորությամբ ջերմաստիճանը 0°С-ից ցածր է: Մաշկի արտաքին շերտի արագ գերսառեցումն անվտանգ է: Մաշկի գերսառեցման դեպքում մարդու նյարդային ընկալիչներն ուղեղին ազդակներ են ուղարկում մեծ ուժգնությամբ՝  հանգեցնելով  ուղեղի կարգավորիչ կենտրոնի, այսպես ասած, «ցնցմանը», ինչն էլ պատճառ է դառնում օրգանիզմում առկա խախտումների «վերացմանը»:

Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի կուրս անցնելուց հետո նահանջում են անգամ ամենածանր հիվանդությունները: Կրիոթերապիայի բուժական ազդեցությունները բաժանվում են երկու խմբի՝

  • տեղային,
  • ընդհանուր

Ընդհանուր կրիոթերապիան ակտիվացնում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, ինչը օգնում է հաղթահարել դեպրեսիան ու նևրոզները, տեղայինը՝ բարելավում մակերեսային արյան հոսքն ու այրում ճարպերը:

Գործընթացի մասին տեսանյութը՝ այստեղ։

adminԿրիոսաունա