Աբդոմինոպլաստիկա

ԱԲԴՈՄԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ

Որովայնի ավելորդ ճարպի և մաշկի հեռացման միակ տարբերակը դիետան կամ ֆիզիկական վարժությունները չեն, այլ նաև աբդոմինոպլաստիկան: Այն իրենից ներկայացնում է որովայնի  ավելորդ մաշկի և ճարպի շերտի հեռացում և մկանների ձգում` վիրահատական եղանակով:

Ում է ցուցված աբդոմինոպլաստիկան

Մի քանի երեխա ունեցած կանանց համար այս վիրահատությունը կարող է օգտակար լինել հատկապես որովայնի մկանների ամրացման և մաշկի ավելցուկի հեռացման առումով։

Աբդոմինոպլաստիկան ցուցված է նաև քաշը նվազեցրած անձանց, ովքեր սակայն, որովայնի հատվածում դեռ ունեն մաշկային գոգնոց։

Ում է հակացուցված աբդոմինոպլաստիկան

Մայրանալ պատրաստվող կանանց խորհուրդ չի տրվում կատարել այս վիրահատությունը, քանի որ, դրա արդյունքում որովայնի ձգված մկանները հղիության ընթացքում կարող են պատռվել և խնդիրներ առաջացնել։

Նույնը վերաբերվում է նաև քաշ կորցնել պատրաստվող անձանց։ Աբդոմինպոպլաստիկան չպետք է դիտարկվի, որպես ճարպի զգալի ծավալից ազատվելու միջոց։

Պետք է հաշվի առնել նաև, որ այս վիրահատությունից հետո որովայնի ստորին հատվածում  մնում է  սպի։

Ինչպես նախապատրաստվել աբդոմինոպլաստիկային

Վիրահատության հետ կապված բոլոր հարցերը պարզաբանվում են բժշկի կողմից նախնական կոնսուլտացիայի ընթացքում։

-Ծխող պացիենտներից պահանջվում է դադարեցնել ծխելը նախատեսված վիրահատությունից առնվազն 2 շաբաթ առաջ։ Ծխախոտի քանակի նվազեցումն

ընդունելի չէ, անհրաժեշտ է լիովին դադարեցնել ծխելը, քանի որ ծխելու դեպքում մեծանում է հետվիրահատական բարդությունների հավանականությունը և դանդաղում վերականգնումը։

-Պետք չէ հատուկ սննդակարգի հետևել, պարզապես առողջ, ամբողջական սննդակարգը արագացնում է վերականգնոողական պրոցեսը։

-Անհրաժեշտ է բժշկին տեղեկացնել ընդունվող բոլոր դեղամիջոցների մասին (հոգեմետ, սննդային հավելումներ, դեղաբուսային միջոցներ), քանի որ դրանց օգտագործումը կարող է ժամանակավորապես դադարեցվել։

Ինչպես է կատարվում վիրահատությունը

Վիրահատությունը կատարվում է, ընդհանուր անզգայացման պայմաններում, և կարող է տևել մինչև 4 ժամ։

-Աբդոմինոպլաստիկայի ընթացքում բժիշկը կտրվածք է կատարում որովայնի ստորին հատվածում: Վիրահատությունը ենթադրում է նաև պորտի տեղաշարժ, և հնարավոր է պացիենտի որովայնին մի քանի օր լինեն խողովակներ՝ դրենավորման համար։

Մասնակի կամ «մինի» աբդոմինոպլաստիկա։

Այս վիրահատությունը հիմնականում ցուցված է այն մարդկանց, ում ճարպային շերտը և մաշկային ավելցուկը գտնվում է պորտից ներքև։ «Մինի» աբդոմինոպլաստիկայի դեպքում պորտի տեղափոխում հիմնականում չի պահանջվում, իսկ բուն վիրահատությունը բավական կարճատև է։

Վիրահատությունից հետո 1-2 օր հարկավոր է մնալ կլինիկայում ՝ մասնագետների հսկողության տակ:

adminԱբդոմինոպլաստիկա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *