Նանոճարպով փոխպատվաստման ներդրումը Ավանգարդ ԲԿ-ում

Անցած 2016թ․-ին մեր կլինիկայի կարևորագույն ձեռքբերումներից էր առաջին անգամ Հայաստանում նանոճարպի փոխպատվաստման պրակտիկայի ներդրումը։ Հայտնի է, որ մարմնի նուրբ հատվածների՝ կոպերի, շուրթերի հատվածում ճարպի ներարկման համար օգտագործվում է միկրոճարպ: Իսկ ահա մաշկի ավելի մակերեսային շերտերի հետ աշխատելու և ավելի բարակ ներարկիչներով ներարկելու համար (27 gauge, 31 gauge) ճարպը էմուլսիֆիկացվում է, ֆիլտրվում, վերածվում հեղուկ զանգվածի՝ որն արդեն կոչվում է նանոճարպ: Այն կիրառվում է շրթունքների շուրջ, հոնքերի միջև, դեկոլտեի հատվածում, ձեռքերի, ստորին կոպերի շրջանում մաշկը երիտասարդացնելու, կնճիռները հարթեցնելու համար: Նանոճարպը չի կիրառվում ծավալ ստանալու համար, քանի որ դրա ծավալաստեղծ ազդեցությունը սահմանափակ է: Նանոճարպն իր ազդեցությունը մաշկի վրա թողնում է ցողունային բջիջների միջոցով, որոնք մեծ քանակով պահպանվում են նույնիսկ էմուլսիֆիկացիայից հետո: Ի տարբերություն միկրոճարպի՝ նանոճարպի ներարկումից հետո ազդեցությունը երևում 4 շաբաթից երեք ամիս անց: Նանոճարպի ներարկումը կարելի է համադրել միկրոճարպի ներարկման հետ, այսպիսով ստանալ ծավալ և միաժամանակ բարելավել մաշկի որակը:

adminՆանոճարպով փոխպատվաստման ներդրումը Ավանգարդ ԲԿ-ում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *