Աշխարհահռչակ պլաստիկ վիրաբույժ Մարկ Կոնստանտյանը՝ Երևանում

2016թ․-ը Ավանգարդ կենտրոնի համար կարևոր էր պլաստիկ վիրաբուժության ոլորտում աշխարհահռչակ մասնագետների և կառույցների հետ համագործակցության խորացումն ու նոր կապերի հաստատումը։
Դրանցից ամենակարևորներից էր ամերիկահայ հանրահայտ պլաստիկ վիրաբույժ Մարկ Կոստանտյանի այցը Երևան։ Նա 2015 թ.-ին Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն կլինիցիստ:
Հայաստանում սեպտեմբերի 13-ին վիրաբույժների և օրդինատորների համար անվճար դասախոսություններ անցկացրեց` քթի պլաստիկ և վերականգնողական վիրահատությունների մասին։ Հանրահայտ մասնագետը բազմաթիվ ուսանելի օրինակներ ներկայացրեց իր աշխատանքային փորձից։
Այցի ընթացքում Մարկ Կոստանտյանը Ավանգարդ բժշկական կենտրոնում կատարեց նաև քթի պլաստիկ վիրահատություններ, այդ թվում երկրորդային և երրորդային։ Դրանք բոլորի առնչությամբ պացիենտներն իրենց գոհունակությունը հայտնեցին։ Իր հերթին, ամերիկահայ վիրաբույժն ընգծեց մեր կենտրոնի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, կենտրոնում առկա պայմանները հիվանդների համար։

Մարկ Կոստանյանը նաև պատրաստ է շարունակել համագործակցությունը մեր կենտրոնի հետ և կրկին այցելել Հայաստան ապագայում։

adminԱշխարհահռչակ պլաստիկ վիրաբույժ Մարկ Կոնստանտյանը՝ Երևանում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *